16:46  ,  2 փետրվարի, 2020

Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ նվաճեց AusOpen-ի տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ պաշտպանելով անցած տարի նվաճած տիտղոսը։ Նա ռեկորդակիր է այս մրցաշարի տղամարդկանց մենախաղի տիտղոսների քանակով։

Եզրափակիչում 32-ամյա սերբ մարզիկը մրցեց 26-ամյա ավստրիացի Դոմինիկի Տիմի հետ եւ հաղթանակ տարավ հինգ սեթում՝ 6։4, 4։6, 2։6, 6։3, 6։4։ Պայքարը տեւեց 4 ժամ 3 րոպե։

Աշխարհի 5-րդ ռակետ Դոմինիկ Տիմը պատմության մեջ առաջին ավստրիացի թենիսիստն է, որը հանդես եկավ այս մրցաշարի եզրափակիչում։

Ջոկովիչը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով