01:36  ,  2 փետրվարի, 2020

«Ռոման» պարտվեց՝ 2։4 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ պարտվեց 2։4 հաշվով։

Մայրաքաղաքային թիմից աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։

Վերջնամասը «Ռոման» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Ազդրի վնասվածքից հետո վերականգնված եւ ընդհանուր խմբում մարզվող Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

«Ռոման» 39 միավորով չորրորդ տեղում է, «Սասուոլոն» 13-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 4։2 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 7, 16, Ֆիլիպ Ջուրիչիչ, 26, Ժերեմի Բոգա, 74 - Էդին Ջեկո, 55, Ժորդան Վերետու, 73, 11մ

Հեռացում՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս