23:27  ,  1 փետրվարի, 2020

«ՌԲ Լայպցիգը» միավորներ կորցրեց եւ նահանջեց առաջին տեղից

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» տանը ոչ ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ՝ 2։2։

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեան, որը երկրորդ խաղակեսում երկու դեղին քարտի համար հեռացվեց։ «Բորուսիան» 35-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանի գոլի շնորհիվ։

«ՌԲ Լայպցիգը» 50-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, վերջնամասում էլ օգտվեց թվային առավելությունից՝ խփելով երկրորդ գոլը։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան չեխ հարձակվող Պատրիկ Շիկն ու ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։

«ՌԲ Լայպցիգը» 41 միավորով նահանջեց երկրորդ տեղ, «Բորուսիան» 39 միավորով չորրորդն է։ Առաջատար «Բավարիան» ունի 42 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Մ»՝ 2։2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 50, Կրիստոֆեր Նկունկու, 89 - Ալասան Պլեա, 24, Յոնաս Հոֆման, 35

Հեռացում՝ Ալասան Պլեա, 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս