22:41  ,  1 փետրվարի, 2020

ՊՍԺ-ն ոչ մի հնարավորություն չտվեց «Մոնպելյեին»՝ 5։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնպելյեին», որը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ պարտություն կրեց 0։5 հաշվով։

ՊՍԺ-ն 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» 21 խաղից հետո ունի 42 միավոր։

«Մոնպելյեն» չորրորդն է՝ 33 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

ՊՍԺ - «Մոնպելյե»՝ 5։0 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 8, Անխել Դի Մարիա, 41, Դանիել Կոնգրե, 44, ինքնագոլ, Կիլիան Մբապե, 57, Լեյվին Կուրզավա, 65

Հեռացումներ՝ Դիմիտրի Բերտո («Մոնպելյե»), 17, Ժորիս Շոտար («Մոնպելյե»), 88, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս