22:27  ,  1 փետրվարի, 2020

Եվրո-2022․ Հայաստանի հավաքականը նվաճեց անցումային հանդիպումների իրավունք

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբում 4 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց հիմնական խմբային փուլի ուղեգրի համար անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Երրորդ տուրում խմբի առաջատար Բելգիայի հավաքականը 5։1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային, որը 3 միավորով մնաց երրորդ տեղում։ Բելգիացիները 9 միավորով առաջինն են։

Անցումային հանդիպումներին կմասնակցեն 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները։

Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները (տանը և դրսում)՝ ապրիլի 6-15-ի ժամանակահատվածում։

Անցումային հանդիպումներում առավելության դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2022-ի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում