20:50  ,  1 փետրվարի, 2020

«Ռեալն» ուժեղ էր «Աթլետիկոյից» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» միջեւ։

Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի հիշատակը։

Արքայական ակումբի խաղադաշտում անցկացված խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը։ Հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

«Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 36 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում