20:22  ,  1 փետրվարի, 2020

«Հոֆենհայմը» հաղթեց Ադամյանի հետ, «Բավարիան» ու «Բորուսիան» եւս խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Բավարիան» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «ՌԲ Լայպցիգից»։

Երրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիան», որը տանը մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ, հաղթեց 5։0 հաշվով եւ ունի 39 միավոր։

«Հոֆենհայմը» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 33 միավորով 7-րդ տեղում է։ «Բայերն» ունի 34 միավոր եւ 5-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բայեր Լևերկուզեն»՝ 2։1 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 23, Ռոբերտ Սկով, 65 – Մուսա Դիաբի, 11

Հեռացում՝ Քերեմ Դեմիրբայ («Բայեր»), 90+2, երկրորդ դեղին քարտ

«Մայնց» - «Բավարիա»՝ 1։3 (տեսանյութ)

Իերի Յուստե, 45 – Ռոբերտ Լեւանդովսկի, 8, Թոմաս Մյուլեր, 14, Տիագո Ալկանտարա, 26

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 5։0 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 13, Էրլինգ Հոլանդ, 18, 76, Մարկո Ռոյս, 68, 11մ, Ակսել Վիտսել, 70

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս