19:01  ,  1 փետրվարի, 2020

Եվրո-2022․ Հայաստան - Շոտլանդիա՝ 2։2

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բելգիայում անցկացվող Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երրորդ տուրում ոչ ոքի խաղաց Շոտլանդիայի հավաքականի հետ՝ 2։2։

Հայաստանի թիմը 4 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է։ Առաջատարը 6 միավոր վաստակած Բելգիան է, որն ապահովել է տեղը հաջորդ փուլում։ Վերջին տուրում բելգիացիները կմրցեն 3 միավոր վաստակած Չեռնոգորիայի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 2։5 հաշվով պարտվել էր Բելգիային, երկրորդ տուրում 3։1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում