18:24  ,  1 փետրվարի, 2020

«Լեսթեր Սիթին» ու «Չելսին» հաղթողին չպարզեցին

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում հանդիպեցին լավագույն քառյակում ամրապնդվելու համար պայքարող «Լեսթեր Սիթին» ու «Չելսին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի ներկայացուցիչ Անտոնիո Ռյուդիգերը։

«Լեսթեր Սիթին» 49 միավորով երրորդն է, «Չելսին» հետ է 8 միավոր եւ չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2։2 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 54, Բենջամին Չիլվել, 64 – Անտոնիո Ռյուդիգեր, 46, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում