13:33  ,  5 սեպտեմբերի, 2012

Մայքլ Ջորդանը՝ գոլֆի ԱՄՆ-ի հավաքականի խորհրդական

Ամերիկյան «Չկագոյի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը Ռեյդերի գավաթում կզբաղեցնի գոլֆի ԱՄՆ-ի հավաքականի խորհրդականի պաշտոնը, տեղեկացնում է sportsworldreport.com-ը:

Ռեյդերի գավաթն անցկացվում է երկու տարին մեկ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հավաքականների միջեւ:  

«Ես այդ մասին Մայքին հայտնել եմ երեք շաբաթ առաջ: Ցանկանում եմ նրան տեսնել մեր թիմի կողքին: Վստահ եմ, Ջորդանը պատվով կկատարի իր աշխատանքը»,- հայտարարել է գոլֆի ԱՄՆ-ի հավաքականի ավագ Դեւիս Լավ Երրորդը:

Հիշեցնենք, որ 2009-ին կայացած Նախագահի գավաթի մրցաշարում 49-ամյա Ջորդանն ԱՄՆ-ի թիմի ավագ Ֆրեդ Կապլզի օգնականն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում