15:42  ,  1 փետրվարի, 2020

«Շիրակն» ընկերական խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչներ «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը» շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին:

Փետրվարի 1-ին տեղի ունեցած ընկերական խաղում «Շիրակը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

«Շիրակի» կազմից գոլերի հեղինակ դարձան Արտեմ Գևորկյանը և Ավո Լեյբ Ջունիորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում