15:01  ,  1 փետրվարի, 2020

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» հունվարի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է գերմանական ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սարգիս Ադամյանի հետ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև գերմանացի պաշտպան Բենջամին Հյուբներն ու ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները: Հայաստանի հավաքականի հարձակվողը հաղթող է ճանաչվել՝ ստանալով ընդհանուր ձայների 74 տոկոսը:

Հունվարին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև հոկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով