21:44  ,  1 փետրվարի, 2020

Մաքգրեգորն ընտանիքի հետ այցելել է Դիսնեյլենդ (ֆոտո)

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը կնոջ և երեխաների հետ այցելել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Դիսնեյլենդ մանկական զբոսայգի:

Մաքգրեգորի ընտանիքին Դիսնեյլենդ այցի ընթացքում ուղեկցել է 2 թիկնապահ:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում հաղթանակ տարավ ամերիկացի Դոնալդ Սերոնեի նկատմամբ: Սերոնեի հետ մենամարտից իռլանդացի մարզիկն աշխատեց 80 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս