12:05  ,  1 փետրվարի, 2020

Դիեգո Մարադոնան գովել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին (ֆոտո)

Արգենտինայի Սուպերլիգայի 18-րդ տուրում Դիեգո Մարադոնայի գլխավորած «Խիմնասիան» ուժերը չափեց «Ուրականի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հանդիպման ավարտից հետո Դիեգո Մարադոնան բարձր գնահատեց «Ուրականի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը: Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և մի քանի վտանգավոր պահ է ստեղծել:

«Նա իսկական հայտնություն է»,- Բալեկյանի մասին ասել է լեգենդար Մարադոնան:

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով