21:11  ,  31 հունվարի, 2020

«Ռեալի» հայտացուցակն «Աթլետիկոյի» դեմ խաղին

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կընդունի «Աթլետիկոյին»:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է իր թիմի հայտացուցակը, որից դուրս են մնացել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին` Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում