20:47  ,  31 հունվարի, 2020

Պրեմյեր լիգայի հունվարի լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի թեկնածուները

Անգլիայի Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի հունվար ամսվա լավագույն մարզիչի և ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույն մարզիչի կոչման համար կպայքարեն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը (5 խաղ, 5 հաղթանակ), «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան (4 խաղ, 3 հաղթանակ, 1 ոչ ոքի), «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը (4 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն) և «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենյուտլը (4 խաղ, 3 հաղթանակ, 1 պարտություն):

Հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Աբդու Դուկուրեն («Ուոթֆորդ»), Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Ջորդան Հենդերսոնը («Լիվերպուլ»), Այոսե Պերեսը («Լեսթեր»), Ջեկ Սթիվենսը («Սաութհեմփթոն»):

Պրեմյեր լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով