19:01  ,  31 հունվարի, 2020

Արթուր Ավագիմյանը կարիերան կշարունակի Ուկրաինայում

Կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը կարիերան կշարունակի Ուկրաինայում։ NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ, որ 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ։ Թիմը հանդես է գալիս Ուկրաինայի Առաջին լիգայում եւ 19 տուրի հետո 22 միավորով 10-րդ տեղում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Արթուր Ավագիմյանի հետ, որը երեւանյան թիմի կազմը համալրել էր 2019-ի ամռանը:

Ավագիմյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:

«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը նախքան «Ալաշկերտը» Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Ուկրաինայի անցած առաջնությունում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով