22:23  ,  30 հունվարի, 2020

Եվրո-2022. Հայաստանն ուժեղ էր Չեռնոգորիայից

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բելգիայում անցկացվող Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում մրցեց Չեռնոգորիայի հետ:

Հայաստանը հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմից գոլերի հեղինակ դարձան Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը և Դավիթ Ասլանյանը: Չեռնոգորիայի միակ գոլը խփեց Մարկո Սպասոևիչը:

Տուրի երկրորդ խաղում՝ Երևանի ժամանակով 23:30-ին, Բելգիայի հավաքականը կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ: 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Լուան Մյուլլեր Բարբոսա 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան 14. Կելսոն 20. Վիտինյո

Պահեստայիններ՝ 19. Ռոբերտ Բոյարկին, 2. Հակոբ Ուզունյան 3. Գամլետ Մանուկյան 5. Էնրիկե Կոստա դա Սիլվա 7. Սարգիս Նասիբյան 8. Մամիկոն Ոսկանյան 9. Սարգիս Մարգարյան 15. Դավիթ Ասլանյան 17. Անդրանիկ Կարապետյան 

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:5 հաշվով պարտվել էր Բելիգային:

Մրցաշարի խաղացանկը

01.02.2020, 17:30․ Շոտլանդիա-Հայաստան, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»

01.02.2020, 20:30․ Բելգիա-Չեռնոգորիա, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում