23:11  ,  30 հունվարի, 2020

UFC-ի թարմացված վարկանիշային աղյուսակը. Մաքգրեգորն առաջադիմել է

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը UFC-ի թարմացված վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 2 տեղով, տեղեկացնում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Ամերիկացի Դոնալդ Սերոնեին հաղթելուց հետո Մաքգրեգորը շրջանցել է 10-րդ տեղում գտնվող ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնին և այժմ 9-րդն է վարկանիշային աղյուսակում:

Առաջատարը կիսածանր քաշային կարգի չեմպիոն ամերիկացի Ջոն Ջոնսն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին տեղի ունեցած մենամարտում Քոնոր Մաքգրեգորը հաղթանակ տարավ Դոնալդ Սերոնեի նկատմամբ 40 վայրկյանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում