15:10  ,  30 հունվարի, 2020

AusOpen. Նովակ Ջոկովիչն ուժեղ էր Ռոջեր Ֆեդերերից

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7։6 (7:1), 6:4, 6:3: Պայքարը տեւեց 2 ժամ 19 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Նովակ Ջոկովիչը պաշտպանում է այս մրցաշարում անցած տարի նվաճած տիտղոսը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում