14:38  ,  30 հունվարի, 2020

«Ռոմայի» նորեկը

Իտալական «Ռոման» ձեռք է բերել իսպանական «Էլչեի» կիսապաշտպան Գոնսալո Վիլյարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հռոմեական ակումբը 21-ամյա իսպանացի կիսապաշտպանի համար վճարել է 4 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 1 միլիոն եվրո հնարավոր բոնուս։ Գոնսալո Վիլյարը կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։

«Շատ երջանիկ եմ։ Ինձ համար սա մեծ եւ լուրջ մարտահրավեր է։ Անհամբեր սպասում եմ նորամուտիս այս մեծ ակումբում»,- ասել է Վիլյարը տեղափոխությունից հետո։

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում Վիլյարը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում