13:15  ,  30 հունվարի, 2020

Դենի Ռոուզը «Տոտենհեմից» կտեղափոխվի «Նյուքասլ»

«Նյուքասլը» համաձայնության է հասել «Տոտենհեմի» 29-ամյա պաշտպանի Դենի Ռոուզին կես տարվա վարձակալությամբ ձեռք բերելու մասին, հաղորդում է The Telegraph-ը։

Անգլիայի հավաքականի խաղացողի վարձակալության համար «Նյուքասլը» կվճարի 2 միլիոն եվրո։ Ռոուզի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, սակայն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո Ռոուզը հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում։ Ռոուզը ցանկանում է մշտական խաղաժամանակ ունենալ եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել Եվրո-2020-ին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոուզը մասնակցել է 12 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում