01:50  ,  30 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռեալ Սարագոսայի» հետ:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի, իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի, բրազիլացի հարձակվող Վինիսիուսի և ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր են ձեռք բերել նաև «Աթլետիկը», «Վիլյառեալը», «Ռեալ Սոսյեդադը» և «Վալենսիան»:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռեալ Սարագոսա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:4

Ռաֆայել Վարան, 6, Լուկաս Վասկես, 32, Վինիսիուս Ժունիոր, 72, Քարիմ Բենզեմա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում