00:45  ,  30 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթ. «Վալենսիան» 11 մետրանոցներով հաղթահարեց «Լեոնեսայի» արգելքը

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վալենսիան» արտագնա խաղում մրցեց Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լեոնեսայի» հետ:

Թիմերը խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում չկարողացան հաջողության հասնել: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Վալենսիայի» խաղացողները:

«Վալենսիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ավելի վաղ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել «Աթլետիկը» և «Վիլյառեալը»:

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լեոնեսա» - «Վալենսիա»՝ 0:0 (2:4` 11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում