Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վալենսիան» արտագնա խաղում մրցեց Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լեոնեսայի» հետ:
Թիմերը խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում չկարողացան հաջողության հասնել: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Վալենսիայի» խաղացողները:
«Վալենսիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ավելի վաղ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել «Աթլետիկը» և «Վիլյառեալը»:
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Լեոնեսա» - «Վալենսիա»՝ 0:0 (2:4` 11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում