00:11  ,  30 հունվարի, 2020

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը «Միլանից» տեղափոխվեց «Սևիլիա»

Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Սուսոն մարզական կարիերան կշարունակի իսպանական «Սևիլիայում», հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կկնքեն 1,5 տարվա վարձակալության պայմանագիր, որի ավարտից հետո «Սևիլիան» կգնի Սուսոյի տրանսֆերային իրավունքը։ Ընդհանուր գումարը կկազմի 20 միլիոն եվրո։

Սուսոն «Միլանում» է հանդես գալիս 2015թ․ հունվարից, 153 խաղում խփել է 24 գոլ, կատարել 31 գոլային փոխանցում։

Սուսոն իսպանական «Կադիսի» սան է, 16 տարեկանում տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ»։ 2013-2014-ին վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ալմերիայում», 2016-ին վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Ջենոայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում