21:20  ,  29 հունվարի, 2020

«Արարատը» ձեռք է բերել «Փյունիկի» նախկին դարպասապահին

Երևանի «Արարատը» հայտարարել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական համալրումն ունենալու մասին:

«Արարատը» պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևի հետ:

Փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուֆայում», «Կռիլյա Սովետովում», «Տոսնոյում»։ 

30-ամյա Եվգենի Կոբոզևի վերջին ակումբը եղել է Երևանի «Փյունիկը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում