22:53  ,  29 հունվարի, 2020

Դոմինիկ Տիմ. Բախտն օգնեց ինձ հաղթել Նադալին

Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Հպարտ եմ, որ կարողացա հաղթել Նադալին: Իրոք, բախտն օգնեց ինձ այս խաղում: 

Հուսով եմ, որ կկարողանամ հաղթել Զվերևին և դուրս գալ եզրափակիչ»,- Տիմի խոսքը փոխանցում է ATP Tour-ը:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Դոմինիկ Տիմը 4 ժամ 10 րոպե տևած պայքարում հաղթանակ տարավ Նադալի նկատմամբ 7:6, 7:6, 4:6, 7:6 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 2-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում