20:27  ,  29 հունվարի, 2020

«Փյունիկը» ստուգողական խաղում պարտություն կրեց

Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:

Բուլղարական «Լևսկի Սոֆիայի» հետ խաղում «Փյունիկը» պարտվեց 2:3 հաշվով: Հայկական թիմից գոլերի հեղինակ դարձան Իվուն և Շևչուկը:

Ավելի վաղ «Փյունիկը» 2:5 հաշվով պարտվել էր «Ալեքսանդրիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում