22:16  ,  29 հունվարի, 2020

Ազարը շարունակում է ապաքինվել վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը շարունակում է անհատական մարզումներ անցկացնել:

«Ազարն արդեն մարզվում է խոտածածկին, սակայն դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալ: Նա մի քանի օր ևս կմարզվի ընդհանուր խմբից առանձին»,- հունվարի 28-ին հայտարարել էր Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդեն Ազարը չի հասցնի վերականգնվել մինչև Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը:

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում