19:40  ,  29 հունվարի, 2020

Բեքհեմի ակումբը միացել է Կավանիի համար պայքարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է պայմանագիր կնքել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ:

AS-ի հաղորդմամբ՝ «Ինտեր Մայամին» բանակցություններ է սկսել Կավանիի ներկայացուցիչների հետ և ցանկանում է խափանել 32-ամյա հարձակվողի՝ Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխությունը:

Ավելի վաղ Կավանիի հայրը հայտարարել էր, որ իր որդին համաձայնության է եկել «Աթլետիկոյի» հետ:

«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է:

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 2020 թվականի մրցաշրջանի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս