18:08  ,  29 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» նոր ձեռքբերում ունի

Լվովի «Կարպատի» ուկրաինացի նախկին կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոն մարզական կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Footboom-ը:

Սերգեյ Վակուլենկոն «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: 26-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբի հետ կկնքի 1 տարվա պայմանագիր՝ 1.5 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ավելի վաղ Սերգեյ Վակուլենկոն հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Մարիոպոլում» և Կիևի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով