17:12  ,  29 հունվարի, 2020

AusOpen. Նադալը պարտվեց Տիմին և դուրս մնաց պայքարից

Աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ:

4 ժամ 10 րոպե տևած պայքարում Ռաֆայել Նադալը պարտվեց 6:7, 6:7, 6:4, 6:7 հաշվով: 

Դոմինիկ Տիմն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ:

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 2-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս