17:42  ,  29 հունվարի, 2020

Տիագո Սիլվան ցանկանում է մնալ ՊՍԺ-ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան ցանկանում է նոր պայմանագիր կնքել փարիզյան թիմի հետ, տեղեկացրել է բրազիլացի պաշտպանի գործակալը:

«Մենք կսպասենք ՊՍԺ-ի առաջարկին: Տիագոն նվիրված է այս թիմին և ցանկանում է շարունակել մրցելույթները ՊՍԺ-ի կազմում:

Այնուամենայնիվ, եթե ՊՍԺ-ն չցանկանա նոր պայմանագիր կնքել Սիլվայի հետ, մենք ստիպված կլինենք այլ առաջարկներ քննարկել»,- Սիլվայի գործակալի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

35-ամյա Տիագո Սիլվան ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից: Բրազիլացի պաշտպանի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս