16:47  ,  29 հունվարի, 2020

Մասկերանո․ Մեսին կխաղա այնքան, ինչքան կցանկանա

«Բարսելոնայի» նախկին խաղացող, արգենտինացի Խավյեր Մասկերանոն կարծում է, որ կատալոնական ակումբի առաջատար, 32-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ շուտ չի ավարտի կարիերան։

«Լեոն կխաղա այնքան, ինչքան կցանկանա։ Խաղը կարդալու նրա որակները թույլ են տալիս գերիշխել խաղադաշտում։ Այդպիսի անհավանական հնարավորություններով նա կշարունակի ուրախացնել մեզ»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է AS-ը։

35-ամյա Մասկերանոն «Բարսելոնայում» հանդես է եկել 2010-2018-ին, այժմ ներկայացնում է արգենտինական «Էստուդիանտեսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում