15:42  ,  29 հունվարի, 2020

Գվարդիոլա․ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի անհավանական զենք

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է սպասումներից «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից, որը տեղի կունենա հունվարի 29-ին։

«Պետք է պատշաճ տրամադրվածություն ունենանք։ Մեր խնդիրն է եզրափակիչ դուրս գալը։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի անհավանական զենք․ նրանք կարող են 3-4 վայրկյանում հասնել մրցակցի դարպասի մոտ։

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է անել անհավանականը եզրափակիչ դուրս գալու համար։ Դա նրանք արել են նախկինում, կարող են անել նաեւ այսօր։ Պետք է անցկացնենք կատարյալ հանդիպում։ Սպասվում է շատ ծանր խաղ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում