12:08  ,  29 հունվարի, 2020

AusOpen. Ալեքսանդր Զվերեւն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մրցաշարում 7-րդ համարը ստացած Զվերեւը 1:6, 6:3, 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Սթեն Վավրինկայի (15) նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ 19 րոպե։

Զվերեւն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի Ռաֆայել Նադալի (Իսպանիա, 1) եւ Դոմինիկ Տիմի (Ավստրիա, 5) դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում