01:39  ,  29 հունվարի, 2020

Անգլիայի լիգայի գավաթ. «Աստոն Վիլան» պայքարից դուրս թողեց «Լեսթերին» (ֆոտո, տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Աստոն Վիլան» տանը մրցեց «Լեսթերի» հետ: «Աստոն Վիլան» հաղթանակ տարավ 2:1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

12-րդ րոպեին Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց «Աստոն Վիլայի» անգլիացի պաշտպան Մետ Տարգետը: 72-րդ րոպեին «Լեսթերի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն խփեց պատասխան գոլը: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Աստոն Վիլայի» հաղթական գոլը խփեց եգիպտացի կիսապաշտպան Մահմուդ Հասանը:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Եզրափակիչում «Աստոն Վիլան» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի հետ: 

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի լիգայի գավաթ, 1/2 եզրափակիչ

«Աստոն Վիլա» - «Լեսթեր»՝ 2:1

Մետ Տարգետ, 12, Մահմուդ Հասան, 90+3 - Կելեչի Իհեանաչո, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում