02:19  ,  29 հունվարի, 2020

Իտալիայի գավաթ. «Միլանը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Տորինոյին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց «Տորինոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Միլանի» իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան: 34-րդ և 71-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ «Տորինոյի» բրազիլացի պաշտպան Բրեմերը: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին «Միլանի» թուրք հարձակվող Հական Չալխանօղլուի գոլը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում Չալխանօղլուի և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գոլերը հաղթանակ պարգևեցին «Միլանին»:

«Միլանը» պայքարից դուրս թողեց «Տորինոյին» և դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Յուվենտուսի» կամ «Նապոլիի» հետ:

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Միլան» - «Տորինո»՝ 4:2

Ջակոմո Բոնավենտուրա, 12, Հական Չալխանօղլու, 90+1, 106, Զլատան Իբրահիմովիչ, 108 - Բրեմեր, 34, 71

ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում