11:11  ,  29 հունվարի, 2020

NBA․ Կոբի Բրայանտի հիշատակին

Բասկետբոլի ազգային ասոցիացիան լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող, 41-ամյա Կոբի Բրայանտի հիշատակին պատրաստել է տեսահոլովակ՝ 1996-ի դրաֆթից «Լոս Անջելես Լեյքերսում» մինչեւ վերջին հանդիպումը «Յուտայի» հետ 2016-ին։ Այդ խաղում Բրայանտը վաստակել էր 60 միավոր։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում