10:48  ,  29 հունվարի, 2020

Լերոյ Սանեն կես տարի անց վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Սիթիի» ընդհանուր խմբում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն օգոստոսին ստացած վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը

Սանեն օգոստոսի 4-ին տեղի ունեցած «Լիվերպուլի» դեմ խաղում ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք և վիրահատության էր ենթարկվել:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լերոյ Սանեն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն վնասվածքից հետո «Բավարիան» հրաժարվեց պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից: Անգլիական ակումբի կազմում մասնակցել է 134 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում