00:12  ,  29 հունվարի, 2020

«Ռեալի» հայտացուցակը «Սարագոսայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Սարագոսայի» դեմ խաղի հայտացուցակը:

Արքայական ակումբի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու բելգիացի հարձակվող Էդեն Ազարը դուրս են մնացել հայտացուցակից:

«Սարագոսա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում