23:07  +04,  28 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդին» վերջին պահին հաջողվել է համաձայնության գալ Ֆերնանդեշի տեղափոխության շուրջ

Պորտուգալական «Սպորտինգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին պայմանագիր կկնքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է The Sun-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերնանդեշի տրանսֆերային իրավունքի դիմաց «Սպորտինգին» կվճարի 55 միլիոն եվրո: 25 միլիոն եվրո «Սպորտինգը» կստանա բոնուսների տեսքով:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հետագայում վաճառի Ֆերնանդեշին, «Սպորտինգը» կստանա վաճառքից ստացվող գումարի 10 տոկոսը:

«Մանչեսթեր Յունայթեդում» Բրունու Ֆերնանդեշը կստանա շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձ:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ