19:42  ,  28 հունվարի, 2020

«Գանձասար-Կապանը» 2 համալրում ունի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել 2 ֆուտբոլիստի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Գանձասար-Կապան» են տեղափոխվել դարպասպաահ Արմեն Մելիքսեթյանն ու թիմի նախկին պաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15-րդ տուրից հետո «Գանձասար-Կապանն» ունի 14 միավոր և մրցաշարային աղյուսակի վերջին՝ 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում