23:34  ,  28 հունվարի, 2020

Սուլշեր. Պոգբան կվերսկսի մարզումները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա օրերին կսկսի մարզվել խոտածածկին:

«Պոգբան ապաքինվել է վնասվածքից, սակայն լիարժեք վերականգնվելու համար նրան շատ ժամանակ է հարկավոր:

Առաջիկա օրերին նա կսկսի մարզվել խոտածածկին: Կարծում եմ, որ արդեն հաջորդ ամիս Պոգբան կկարողանա վերադառնալ խաղադաշտ»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում