19:09  ,  28 հունվարի, 2020

«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Նապոլի»

Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն մարզական կարիերան կշարունակի «Նապոլիում», հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մատեո Պոլիտանոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Պոլիտանոն «Ինտերի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որից 13-ում դուրս է եկել փոխարինման:

26-ամյա կիսապաշտպանն «Ինտերում» հանդես էր գալիս 2018 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում