Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն մարզական կարիերան կշարունակի «Նապոլիում», հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մատեո Պոլիտանոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Պոլիտանոն «Ինտերի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որից 13-ում դուրս է եկել փոխարինման:
26-ամյա կիսապաշտպանն «Ինտերում» հանդես էր գալիս 2018 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում