21:18  ,  28 հունվարի, 2020

Զիդան. Ազարը դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վնասվածքից ապաքինվող բելգիացի հարձակվող Էդեն Ազարի մասին:

«Ազարն արդեն մարզվում է խոտածածկին, սակայն դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալ: Նա մի քանի օր ևս կմարզվի ընդհանուր խմբից առանձին:

Գարեթ Բեյլի խաղադաշտ դուրս գալու հնարավորության մասին վերջնական որոշում կընդունենք հունվարի 29-ին»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարեթ Բեյլը պատրաստ կլինի մասնակցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ խաղին, սակայն Ազարին ավելի երկար ժամանակ հարկավոր կլինի լիարժեք ապաքինվելու համար:

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում