20:30  +04,  28 հունվարի, 2020

Էրիկսեն. Չէի համբերում՝ երբ պետք է պայմանագիր կնքեմ «Ինտերի» հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն առաջին հարցազրույցն է տվել Միլանի «Ինտեր» տեղափոխությունից հետո:

«Չէի համբերում՝ երբ պետք է պայմանագիր կնքեմ «Ինտերի» հետ: Երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ մեծ պատմություն ունեցող թիմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու:

«Տոտենհեմում» խաղալու տարիներին ծանոթացել եմ Կոնտեի հետ և ուրախ եմ, որ խաղալու եմ նրա գլխավորությամբ»,- Էրիկսենի խոսքը փոխանցում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» վճարել է 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ