18:01  ,  28 հունվարի, 2020

«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» հունվարի 28-ին ստուգողական հանդիպում անցկացրեցին: 

«Ալաշկերտը» հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Տիագո Գալվաոն: 68-րդ րոպեին «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

«Ուրարտուի» կազմում հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որն այս ամիս Թուրքիայում փորձաշրջան էր անցել ղազախական «Կիզիլ-Ժարում», մասնակցել նաեւ ստուգողական հանդիպման, սակայն պայմանագիր չէր կնքել։

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով